Ձեռնարկատեր և ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի կարողությունը անցյալ տարվա դեկտեմբերից նվազել է 110,8 միլիարդ դոլարով՝ Tesla-ի էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերի անկման ֆոնին: Այս մասին մարտի 6-ին հայտնել է Forbes ամսագիրը։
Հրատարակության տվյալներով՝ ընկերությունը վնասներ է կրում Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից 25 տոկոս տուրքեր սահմանելու պատճառով։ Նշվում է, որ Չինաստանը էլեկտրամոբիլների երկրորդ շուկան էր։ Ընկերությունը պահեստամասեր է ներմուծել նաև Կանադայից։
Բացի այդ, Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 15%-ով՝ չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումից հետո։ Մասկի կարողությունը ներկայումս գնահատվում է 353,2 միլիարդ դոլար:
Ավելի վաղ՝ փետրվարի 25-ին, հաղորդվել էր, որ Tesla-ի էլեկտրական մեքենաների վաճառքը 2025 թվականի հունվարին նվազել է 45%-ով եվրոպական բոլոր երկրներում, մինչդեռ մրցակիցների մոտ էլեկտրական մեքենաների նոր գրանցումների թիվը կտրուկ աճել է։
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, Financial Times-ը Եվրոպայում Tesla էլեկտրամոբիլների վաճառքի կտրուկ անկումը որակել էր որպես եվրոպական քաղաքականությանը Մասկի միջամտությանը հանրային բացասական արձագանքի դրսեւորում։
Փետրվարի 1-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների համար 25% առևտրային մաքսատուրքեր սահմանելու մասին։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ մաքսատուրքերի սահմանումն անվանել է երկրի դեմ առևտրային պատերազմի սկիզբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում