ԵՄ առաջնորդները Բրյուսելից պահանջում են գումար գտնել պաշտպանության համար

1 Min Read

ԵՄ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ առաջնորդները կաջակցեն պաշտպանական ծախսերն ավելացնելու Եվրահանձնաժողովի նախաձեռնությանը և Բրյուսելից կպահանջեն բացահայտել ֆինանսավորման նոր աղբյուրներ:

Գագաթնաժողովը հույս կունենա նաև, որ ԵՄ մյուս խոշոր երկրները կհետևեն Գերմանիայի օրինակին ազգային պաշտպանության ծախսերի ավելացման հարցում, գրում է Financial Times-ը:

Ֆրանսիան պաշտպանել է Գերմանիայի առաջարկը՝ վերացնել ռազմական ծախսերի ավելացման խոչընդոտները, և ԵՄ-ի 800 միլիարդ եվրոյի վերազինման ծրագիրը դա համարում է Գերմանիայի հետ համատեղ զենք մշակելու հնարավորություն:

Իտալիան, իր հերթին, ընդունել է պաշտպանության ոլորտում ներդրումների հրատապությունը, ինչպես հայտարարել է պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ առաջնորդներին առաջարկել է 800 միլիարդ եվրո բյուջեով համայնքի վերազինման ծրագիր։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով