Չինաստանը 2025-ին պաշտպանական բյուջեն կավելացնի 7,2%-ով

1 Min Read

Չինաստանը նախատեսում է 2025 թվականին պաշտպանական ծախսերն ավելացնել 7,2 տոկոսով՝ մինչև 1,78 տրիլիոն յուան ​​(մոտ 231 միլիարդ եվրո): Այդ մասին, dw.com-ի փոխանցմամբ, մարտի 5-ին հայտարարել է երկրի կառավարությունը Պեկինում 14-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (ՉԺՀ բարձրագույն օրենսդիր մարմին) 3-րդ նստաշրջանի բացման ժամանակ։

Չինաստանը պաշտպանական բյուջեով աշխարհում երկրորդն է ԱՄՆ-ից հետո։ 2013 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն իրականացնում է Ժողովրդա-ազատագրական բանակի լայնածավալ արդիականացում։ Մինչև 2049 թվականըի դրությամբ Պեկինը նախատեսում է ստեղծել «համաշխարհային կարգի բանակ»: Չինաստանի իշխանությունները պնդում են, որ իրենք ագրեսիվ մտադրություններ չունեն, այլ ներդրումներ են կատարում ինքնիշխանության պաշտպանության համար:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով