Կառավարության այսoրվա նիստում հաստատվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում աջակցության նոր ծրագիրը։
7-ամյա ծրագրով նախատեսված է 2 հիմնական գործիք:
Նրա խոսքով՝ առաջին գործիքն այն ընկերությունների աջակցությունն է. այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն, կամ 2022 թվականի մարտի 1-ից ներգրավված կլինեն՝ յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան։
Նախագծով ձևակերպվել է, թե որն է «Բարձր տեխպնոլոգիաները» և այնտեղ ընդգրկվել են ոչ միայն ՏՏ ոլորտն այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու նպատակով:
Նիկոլ Փաշինյանն էլ փորձեց ավելի հանրամատչելի ձևով ներկայացնել աջակցության բարդ մեխանիզմը։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ աջակցություն ստացողների համար դիմած հայտատուներին որոշելու է ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում