Կանադան կկիրառի հակամաքսատուրքեր ամերիկյան ապրանքների վրա 

1 Min Read

Կանադան ներմուծում է հակամաքսատուրքեր ամերիկյան ապրանքների վրա 107 միլիարդ դոլարի չափով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Կանադան հանդիսանում է ամերիկյան ապրանքների ամենամեծ արտահանման շուկան։

Կանադայի կառավարությունը հայտարարել է ամերիկյան ապրանքների դեմ լայնածավալ հակամաքսատուրքերի փաթեթի մասին այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հաստատեց, որ իր վարչակազմը կշարունակի մաքսատուրքերի կիրառումը Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ։

Թրյուդոյի խոսքով՝ առաջին փուլը ներառում է 25% մաքսատուրքեր ամերիկյան արտահանողների ապրանքների վրա՝ մոտ 30 միլիարդ կանադական դոլարի (20,6 միլիարդ ԱՄՆ դոլարի) չափով, որոնք ուժի մեջ կմտնեն Նյու Յորքի ժամանակով 12:01-ին, եթե ԱՄՆ-ն չնվազեցնի իր մաքսատուրքերը։ Երկրորդ փուլը, նույն դրույքաչափով, կկիրառվի երեք շաբաթ անց՝ 125 միլիարդ կանադական դոլարի արժողությամբ ապրանքների վրա, որոնց թվում կլինեն թանկարժեք ապրանքներ, ինչպիսիք են մարդատար ավտոմեքենաները, բեռնատարները, պողպատը և ալյումինը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով