Գազայի հատվածի վերականգնումը, համաձայն Եգիպտոսում պատրաստված ծրագրի, կարժենա 38 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում կատարելով փաստաթղթին, որը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների ղեկավարները, ինչպես ակնկալվում է, կքննարկեն երեքշաբթի Կահիրեում ընթացող գագաթաժողովում։
«Պաղեստինյան Գազայի հատվածի վերականգնման ծրագիրը նախատեսում է 38 մլրդ դոլարի հատկացում, որի մեծ մասը կուղղվի բնակարանների վերականգնմանը»,- մեջբերել է հեռուստաալիքը փաստաթղթից մի հատված։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում