Սպիտակ տունը մտադիր է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Reuters

2 Min Read

Սպիտակ տունը Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը խնդրել է կազմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը, որը կարող է մեղմացվել, և ամերիկացի պաշտոնյաները կարող են հարցը քննարկել Մոսկվայի ներկայացուցիչների հետ առաջիկա օրերին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության ներկայացուցչին և իրազեկ աղբյուրին։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ պատժամիջոցների բաժինները ներկայումս մշակում են առաջարկություն՝ հանելու որոշ կազմակերպությունների և անհատների, այդ թվում՝ ռուս գործարարների նկատմամբ սահմանափակումները։

Նման փաստաթղթերը հաճախ մշակվում են պաշտոնյաների կողմից, սակայն Սպիտակ տան կողմից վերջերս արված հատուկ խնդրանքը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականները պատրաստ են մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ որպես Մոսկվայի հետ հնարավոր գործարքի մաս, նշում է Reuters-ը։

Դեռևս պարզ չէ, թե ինչ կարող է պահանջել Վաշինգտոնը Մոսկվայից՝ միջոցների մեղմացման դիմաց, գրում է Սպիտակ տունը Պետդեպարտամենտի և ֆինանսների նախարարության պաշտոնյաներին խնդրել է մշակել պատժամիջոցները մեղմելու հնարավոր ծրագիր նույնիսկ նախքան Թրամփը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրությունը Ուկրաինայում իրավիճակի և պատժամիջոցների պատճառով։

Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը, ֆինանսների նախարարությունը և Ռուսաստանի դեսպանատունը չեն արձագանքել գործակալության խնդրանքին մեկնաբանություններ տալու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը փետրվարի 20-ին Bloomberg հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կարող են մեղմվել՝ կախված բանակցելու նրա պատրաստակամությունից։ Փետրվարի 26-ին Թրամփը լրագրողներին ասաց, որ Ռուսաստանի դեմ սահմանափակումները կարող են «ինչ-որ պահի» մեղմվել։

ԱՄՆ-ը չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում, փետրվարին գրել էր Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է եվրոպացի գործընկերների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո։

Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Պետքարտուղարությունը հանդիպումից հետո հայտնել է, որ պատվիրակությունները պարզել են դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքը կայունացնելու առաջին քայլերը, և կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում այդ հարցերի շուրջ հետագա հանդիպում անցկացնել։

Ստամբուլում խորհրդակցությունների ժամանակ Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել ուղիղ օդային հաղորդակցությունը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Բանակցություններում քննարկվել է նաև երկու երկրներում դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի նորմալացումը, նշել են գերատեսչությունում։

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով