ՀՀ-Հունգարիա տնտեսական հարաբերությունները` նոր փուլում. Առևտրային կապերի դինամիկան 2019-2024. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

2025թ․ փետրվարի 27-ի N 198-Ա որոշմամբ կառավարությունը հավանություն տվեց 2024 թվականի մայիսի 6-ին Բուդապեշտում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: 

Փաստացի սա նշանակում է, որ Հայաստան-Հունգարիա հարաբերությունները թևակոխում են նոր փուլ՝ անտեսելով Հունգարիայի թրքահաճո քաղաքականությունը։

Բացի այդ՝ ընդունենք, որ Հունգարիան սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ և մեծ հակասություններ ունի ԵՄ հետ, որի հետ փորձում են «գրկախառնվել» հայաստանյան իշխանությունները։

Հունգարիան ԵՄ այն երկրներից է, որը Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ պահպանում է առողջ դատողությունը՝ հիմքում դնելով սեփական երկրի շահերը։ 

Վերոնշյալ համաձայնագրի վավերացումը Հայաստանի և Հունգարիայի կողմից առաջին հերթին խթանելու է երկու երկրների միջև առևտրային կապերը, որոնց դինամիկան 2019-2024թթ․ եղել է հետևյալը

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ 2024թ․ դեպի Հունգարիա ՀՀ արտահանման ծավալները հաստատվել են  մոտ $1․1 մլն մակարակում։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է մոտ 9%-ով։ Սակայն, արձանագրենք նաև, որ 2024թ․ 2019թ․ համեմատ արտահանման ծավալներն ավելացել են մոտ 1․2 անգամ։

Հայաստան-Հունգարիա առևտուրը խիստ անկայուն է։ Մասնավորապես, 2024թ․ Հունգարիայից Հայաստան ներմուծման ծավալները կազմել են մոտ $35 մլն՝ 2023թ․ համեմատ աճելով 15%-ով`շուրջ 2 անգամ։ Նկատենք նաև, որ 2024թ․ ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին մոտ 33 անգամ։

Այս ամենով հանդերձ, 2024թ․ ՀՀ արտահանման ընդհանուր ծավալներում դեպի Հունգարիա ՀՀ արտահանման ծավալների մասնաբաժինը կազմել է ընդամենը 0․01%։ Մյուս կողմից, ներմուծման ընդհանուր ծավալներում Հունգարիայից Հայաստան ներմուծման ծավալների մասնաբաժինը կազմել է 0․2%։

  • Չնայած Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից, և հայ հանրությունը դեռևս չի մոռացել Հունգարիայի ոչ բարեկամական քայլը, այնուամենայնիվ, ներկայիս աշխարհաքաղաքական բարդ գործընթացների ֆոնին անհրաժեշտ է շարունակ բացել փակ դռները՝ փորձելով հնարավորինս դիվերսիֆիկացնել ՀՀ արտաքին առևտուրը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով