Եվրոպայում բնական գազի բորսայական գները (TTF) երկուշաբթի առևտրի ընթացքում աճել են ավելի քան 6%-ով, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Հրատարակության տվյալներով՝ այս արձագանքը պայմանավորված է ներդրողների աճող անորոշությամբ Ուկրաինայի հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ, հատկապես Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև վերջին հանդիպումից հետո։
«Անհասկանալի է, թե այժմ ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը, և դրա պատճառով խաղաղ համաձայնության հասնելը ավելի հեռանկարային է թվում, քան մեկ շաբաթ առաջ», – Bloomberg-ը մեջբերում է ING ռազմավարների կարծիքը։
Գործակալությունը հիշեցնում է, որ փետրվարին գազի գինը Եվրոպայում նվազել է 17,5%-ով, ինչը դարձել է ռեկորդային անկում 2023 թվականի դեկտեմբերից ի վեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում