ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր թվային ակտիվների վերաբերյալ գործադիր հրամանով նախատեսվում է ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական կրիպտո պահուստ, որը ներառելու է XRP, Solana (SOL) և Cardano (ADA) թոքենները։ Նրա խոսքով՝ սա կօգնի ամրապնդել թվային ակտիվների ոլորտը «Բայդենի վարչակազմի կոռուպցիոն հարձակումներից հետո»։
«Թվային ակտիվների մասին գործադիր հրամանը հանձնարարել է Նախագահական աշխատանքային խմբին խթանել ԱՄՆ-ի ռազմավարական կրիպտո պահուստը, որը ներառում է XRP, SOL և ADA։ Ես կապահովեմ, որ ԱՄՆ-ը դառնա աշխարհի կրիպտո մայրաքաղաքը», – գրել է Թրամփը Truth Social հարթակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում