Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեության առանձին գործառույթները

1 Min Read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սամսոն Ավագյան ԱՁ-ին պատկանող թռչնամսով պատրաստված կիսաֆաբրիկատների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «hավի կոտլետ» և «կիևյան կոտլետ» նմուշները մանրէաբանական «listeria monocytogenes» և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․ Վերիշեն)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով