Bloomberg-ի տվյալներով՝ PayPal-ը պատրաստվում է ներդնել PYUSD-ը իր վճարային Hyperwallet հարթակում։ Դա նշանակում է, որ հազարավոր վաճառողներ կկարողանան ընդունել վճարումներ այս ստեյբլքոյնով։ Հիմնական առավելությունները՝ արագ փոխանցումներ և նվազագույն միջնորդավճարներ։ Այս ֆունկցիայի գործարկումը նախատեսված է տարվա առաջին կեսին։
PayPal-ի ղեկավար Ալեքս Քրիսը նշել է, որ մարդկանց մեծ մասը նույնիսկ չի գիտակցում, որ արդեն կարող է օգտագործել կրիպտոն առօրյա գնումների համար։ Ընկերությունը ցանկանում է հեշտացնել անցումը ավանդական ֆինանսներից դեպի կրիպտո և այն հասկանալի դարձնել թե՛ օգտատերերի, թե՛ բիզնեսի համար։
Ինչո՞ւ է սա կարևոր
PayPal-ը վստահ է, որ եթե PYUSD-ը ներդրվի ավելի շատ ծառայություններում, ապա կրիպտո-վճարումները կդառնան ավելի հեշտ և հասանելի։ Սա կարող է լուծել մի շարք խնդիրներ՝
✅ Արագ փոխանցումներ – Բլոկչեյնը վերացնում է ավելորդ միջնորդներին, գումարը չի մնում մշակման փուլում։
✅ Նվազագույն միջնորդավճարներ – Սովորական վճարային համակարգերը գանձում են տոկոսներ արժույթի փոխանակման և գործարքների համար, մինչդեռ PYUSD-ը կօգնի խնայել։
✅ Կրիպտոն ավելի մոտ կլինի իրական տնտեսությանը – Եթե մարդիկ տեսնեն, որ PayPal-ը թույլ է տալիս վճարել ստաբիլ կրիպտոյով, ապա բիզնեսները շուտով կսկսեն ընդունել այն։
✅ Հարմար միջազգային վճարումներ – Վաճառողների և գնորդների համար նշանակություն չի ունենա, թե որ երկրում են գտնվում։
PayPal-ն արդեն ունի միլիոնավոր օգտատերեր ամբողջ աշխարհում։ Եթե ընկերությանը հաջողվի ինտեգրել PYUSD-ը սովորական վճարումների մեջ, դա կլինի հերթական քայլը կրիպտոյի զանգվածային ընդունման ուղղությամբ։
Ի՞նչ է PYUSD-ը
PYUSD-ը ստեյբլքոյն է, որի արժեքը միշտ հավասար է $1-ի։ Իր կայունության շնորհիվ այն ավելի հարմար է սովորական վճարումների համար։ Այն կարող է դառնալ միջազգային փոխանցումների հարմար տարբերակ, սակայն հարցն այն է՝ որքանո՞վ են օգտատերերը պատրաստ վստահել նոր համակարգին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում