Փոշեկուլները ոնց որ ավելի շատ փոշի են արձակում, քան կլանում․ Քաղաքապետարանը նոր տեխնիկա է գնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ձյան պատճառով ցանված աղն ու ավազը մաքրվում են փոշեկուլներով, բայց դրանց ջրի համակարգը անջատվում է ցածր ջերմաստիճանի պատճառով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ցերեկային փոքր փոշեկուլների աշխատանքի էֆեկտիվության վերաբերյալ իր մոտ հարցեր են առաջացել:

«Ակտիվ ժամերին, երբ մեքենաների մեծ հոսք կա, այդ փոշեկուլ մեքենաների՝ նամանավանդ առանց ջրի օգտագործելը նպատակահարմար չէ»,- ասաց Ավինյանը՝ ընդգծելով, որ այդ մեքենաներն առանց ջրի ավելի շատ փոշի են բարձրացնում, քան կլանում:

Սաշա Կատվալյանն արձագանքեց՝ քանի դեռ օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է, այդ մեքենաները ջրով օգտագործելը նպատակահարմար չէ, իսկ մեծ չափի փոշեկուլներն առհասարակ աշխատեցնում են գիշերները:

Նա նաև հայտնեց, որ ձեռք են բերվել բազմաֆունկցիոնալ փոշեկուլ ու աղ ցանող մեքենաներ, որոնք կառաքվեն մարտի 17-20-ը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով