Bybit բորսայի վրա հարձակված հաքերները փոխարկել են ավելի քան 209,000 ETH ($480 մլն) բիթքոյնի, հայտնել է MetaMask-ի անվտանգության ղեկավար Թեյլոր Մոնահանը։ Այս գումարից մեծ մասը ($240 մլն) անցել է ThorChain-ով՝ դեցենտրալիզացված կրոսչեյն-պրոտոկոլով, որը թույլ է տալիս ակտիվների փոխանակում առանց միջնորդների։
«Դա կազմում է $3,229,800 ժամում», – նշել է Մոնահանը The Block-ին տված մեկնաբանությունում՝ հավելելով, որ հարձակման պահից ի վեր 161,490 ETH ($370 մլն) փոխանցվել է ThorChain-ով 3,934 առանձին գործարքով։
ԱՄՆ-ի ՀԴԲ-ն և օն-չեյն հետազոտողները Bybit-ի վրա հարձակման մեջ մեղադրում են հյուսիսկորեական Lazarus հաքերային խմբին, որը հայտնի է ապօրինի միջոցների լվացման սխեմաներով դեցենտրալիզացված կամուրջների և DeFi-պրոտոկոլների միջոցով։ Ընդհանուր առմամբ, գողացված ակտիվների չափը գերազանցել է 400,000 ETH-ը (~$1.4 մլրդ հարձակման պահին), բայց դրանց մի մասը սառեցվել է։
ThorChain-ը գրանցել է փոխանակման («սվոփերի») ռեկորդային ծավալներ՝ ավելի քան $737 մլն մեկ օրում։ Որոշ վալիդատորներ փորձել են արգելափակել փոխանցումները, սակայն դեցենտրալիզացված համաձայանության մեխանիզմի պատճառով նրանց որոշումը չեղարկվել է։
Bybit-ը պարգև է առաջարկել գողացված միջոցների սառեցման համար։ Բորսան պատրաստ է վճարել 5% այն ծառայություններին, որոնք կօգնեն արգելափակել ակտիվները՝ լրացնելով նախկինում հայտարարված 10%-անոց պարգևը՝ միջոցները վերադարձնելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում