Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԵՄ առաջնորդների` Լոնդոնում կայացած գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինային 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգի (ավելի քան 2 միլիարդ դոլար) լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին՝ 5,000 հակաօդային պաշտպանության հրթիռների գնման նպատակով, հաղորդում է Sky News-ը։
Սթարմերը նշել է, որ այս նախաձեռնությունը նոր աշխատատեղեր կստեղծի Մեծ Բրիտանիայում։
«Սա կենսական նշանակություն կունենա Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքների պաշտպանության և երկրի ամրապնդման համար», – ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է պաշտպանել խաղաղությունը Ուկրաինայում մյուսների հետ միասին, ինչը կներառի «զինվորներ ցամաքում» և «ինքնաթիռներ օդում»։
Նա ընդգծել է, որ Լոնդոնյան գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են շարունակել ռազմական օգնությունը Կիևին և պահել տնտեսական ճնշումը Մոսկվայի վրա։
Նախորդ օրը Ուկրաինան և Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել 3,2 միլիարդ դոլարի վարկի վերաբերյալ։ Այս միջոցներն էլ կուղղվեն Ուկրաինայի պաշտպանական կարողությունների աջակցմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում