Ռեկորդային ավտովթարները, վարձակալության գործարքների թիվը եւ Կասկադի նոր նախագիծը. Շաբաթը` թվերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը  Banksnews-ի հետ:

1000 վթար 1 օրում:  Հայաստանյան 6 ԱՊՊԱ ընկերությունները փետրվարի 20-ի տեղումներից հետո արտակարգ ռեժիմով են աշխատում: Ի դեպ, քաղաքապետարանը հենց նրանց է մեղադրում խցանումների մեջ:

Չմաքրվող ձյունը չի խանգարում առցանց առևտրին: 2024 թ՝  2023 թ համեմատ,  հայաստանցիների գնումները Wildberries-ում աճել են 19%-ով։ Վաճառքի մասնաբաժնով առաջատարներն են.
• Երևանը (49,83%)
• Կոտայքի մարզը (8,84%)
• Շիրակի մարզը (6,79%)

Գանք աշխատավարձերին: 2024թ․ միջին ամսական անվանական աշխատավարձը հաստատվել է ֏ 287,172 մակարդակում։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է ընդամենը 6%-ով։ Այս աճը զիջում է 2023թ․ 2022թ. համեմատ արձանագրված աճին՝ մոտ 15%-ով, այսինքն` շուրջ 2 անգամ։

Ի դեպ,  ՀՀ-ում 2024թ․ ևս  ամենաբարձր աշխատավարձերը հաստատվել են  Սյունիքում՝ ֏ 329,618 և Երևանում` ֏328,911։

2024թ․ անշարժ գույքի վարձակալության մասով իրականացվել է 12,529 միավոր գործարք։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է 5%-ով։

2024թ․ վարձակալության գործարքների շուրջ 59%-ը տեղի է ունեցել Երևանում։ Իսկ մարզերում գրանցված գործարքների թվով առաջատարը Կոտայքն է(մոտ 7%)

Քաղաքապետարանը խոստանում է 5 տարուց ավարտին հասցնել Կասկադի կառուցումը: Իսկ դա կարժենա շուրջ 20 մլրդ 46 մլն դրամ: «Կասկադ» համալիրի տարածքում կկառուցվի նաև 1000 հոգանոց համերգասրահ:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով