Թրամփը հրաման է տվել Զելենսկու հետ հանդիպումից անմիջապես հետո

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է «ուսումնասիրել Ուկրաինային զենքի մատակարարումը ժամանակավորապես կամ մշտապես դադարեցնելու հնարավորությունը»։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։

ԱՄՆ նախագահը նման հրաման է տվել Սպիտակ տանը Զելենսկու հետ «լարված հանդիպումից» անմիջապես հետո։

«Հանդիպման կտրուկ ավարտը անպատասխան հարցեր է թողել, թե ինչ ռազմական և քաղաքական աջակցություն է պատրաստ Թրամփի վարչակազմը տրամադրել Կիևին առաջիկա ամիսներին»,- գրում է հրատարակությունը։

Սպիտակ տանը հակամարտությունը բարդացրել է նաև Ուկրաինայի համար եվրոպական խաղաղապահ ուժերի պատրաստման հեռանկարները, գրում է The Wall Street Journal-ը։ Ավելի վաղ Եվրոպան ազդանշան էր տվել, որ նման առաքելությունը կպահանջի ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով