Ռուսաստանը նախատեսում է 1,4 տրիլիոն ռուբլի (22,7 միլիարդ դոլար) հատկացնել՝ օտարերկրյա ինքնաթիռները ներքին մոդելներով փոխարինելու համար, քանի որ արևմտյան պատժամիջոցների պայմաններում դժվար է դարձել վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասեր ձեռք բերելը:
Ավիացիոն լիզինգային ընկերությունները գումար կստանան Boeing և Airbus ինքնաթիռները ռուսական արտադրության նոր ինքնաթիռներով փոխարինելու համար, այդ թվում՝ Sukhoi’s Superjet New և Irkut MS–21:
ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը խորհրդարանի ստորին պալատում՝ բյուջետային հանձնաժողովի նիստում, ասել է, որ ավիաարտադրողներին երաշխավորված կլինի լիզինգի պահանջարկը, որն այնուհետև կօգտագործվի ներքին ավիաընկերությունների համար։
Սխեմայի համար վճարելու գումարը կգա Ազգային բարեկեցության հիմնադրամից (NWF), որն օգտագործվում է տնտեսությանն աջակցելու նպատակով՝ Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին:
Ռուսական ավիացիոն արդյունաբերությունը մտադիր է մինչև 2030 թվականն արտադրել 1000 ինքնաթիռ՝ վերջ դնելու արևմտյան օդանավերից ունեցած կախվածությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում