Ռուսաստանին առնչվող ակտիվների նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքչքչությունը կտրուկ աճում է․Bloomberg

1 Min Read

Օտարերկրյա ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ակտիվների նկատմամբ, որոնք ինչ-որ կերպ կապված են Ռուսաստանի հետ, գրում է Bloomberg-ը։

Ակնկալելով ուկրաինական հակամարտության հնարավոր լուծումը և պատժամիջոցների վերացումը, նրանք գնում են Հոնկոնգի UC Rusal-ի բաժնետոմսերը, ինչպես նաև Raiffeisen Bank International-ը և OTP Bank-ը Ավստրիայում և Հունգարիայում, որոնք գործում են ռուսական շուկայում: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե ինչպես և երբ կհանվեն պատժամիջոցները, իսկ փաստաբանները հաճախորդներին միայն խորհուրդ են տալիս հետևել նորություններին։

Միջազգային ներդրողների շրջանում մեծ պահանջարկ կա Ռուսաստանի հետ որևէ կապ ունեցող ակտիվների նկատմամբ՝ ակնկալիքներով, որ օտարերկրացիները կարող են վերականգնել մուտքը ռուսական շուկա, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավաբաններին և առևտրի տվյալները։

Սանկցիաների պատճառով չկարողանալով ուղղակիորեն առևտուր անել ռուսական շուկայում՝ օտարերկրյա ներդրողները լուծումներ են փնտրում, նշում է Bloomberg-ը։

Օրինակ, Հոնկոնգում գնում են UC Rusal-ի բաժնետոմսերը. դրանց արժեքը մեկ ամսում աճել է մոտավորապես 75%-ով։ Վիեննայում 2025 թվականի սկզբից ի վեր ավստրիական Raiffeisen Bank International-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 35%-ով, մինչդեռ Բուդապեշտում OTP Bank Nyrt-ի բաժնետոմսերը, որը նույնպես շարունակում է գործել ռուսական շուկայում, աճել են 11%-ով։

Նույնը տեղի է ունենում արժութային շուկայում. Ռուսաստանի խոշոր առևտրային գործընկեր Ղազախստանում, նշում է Bloomberg-ը, տենգեի փոխարժեքը մեկ ամսում ամրապնդվել է մոտ 4%-ով։ Սա համաշխարհային արժույթների մեջ աճի ամենաուժեղ տեմպերից մեկն է, նշում է գործակալությունը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով