Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի ստորագրմանը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթի ստորագրած համաձայնագրով՝ 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ է տրամադրվելու Հայաստանին՝ առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտում հասցեական կառավարման գործիքների ներդրման նպատակով։
«Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է մեր երկրում կառուցվել առողջապահական հաստատություններ, նպաստել առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանն ու ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում