Ապամոնտաժման աշխատանքներ՝ Օպերայի հարակից տարածքում

1 Min Read

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերսկսել են ապամոնտաժման աշխատանքները Օպերայի հարակից տարածքում։ Ապամոնտաժվում են Սայաթ-Նովայի պողոտա 2/2 հասցեում առկա սրճարանը: Տիգրան  Ավինյանն ընդգծել է, որ գործընթացը լինելու է շարունակական և փուլ առ փուլ հանրային տարածքները վերադարձվելու են երևանցիներին:

«Տասնամյակներ շարունակ Օպերային հարակից տարածքում մենք կանաչ զանգվածների նվազեցում ենք տեսել և տեսել ենք, որ կանաչ զանգվածները վերածվում են տարատեսակ սրճարանների ու շինությունների: Այս տարածքը վերադարձվել է համայնքին վարձակալի կողմից  և այն կդառնա կանաչ գոտի: Մենք շարունակելու ենք այս քաղաքականությունն ինչպես տարբեր այգիներում, այնպես էլ Օպերայի տարածքում»,- նշել է քաղաքապետը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով