Citibank-ը սխալմամբ հաճախորդին փոխանցել է 81 տրիլիոն դոլար

1 Min Read

Ամերիկյան Citibank-ը սխալմամբ հաճախորդին փոխանցել է ոչ թե 280 դոլար, այլ 81 տրիլիոն դոլար, հայտնում է Financial Times թերթը։

Հրապարակման համաձայն, փոխանցումը մշակել են երկու աշխատակից, և հաջորդ օրը գործարքը հաստատվել է։ Սխալը նկատել է երրորդ աշխատակիցը և 90 րոպեի ընթացքում չեղարկել է փոխանցումը։ Միջոցները վերադարձվել են բանկին մի քանի ժամ անց։

FT-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գումարը բանկից դուրս չի եկել։
«ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և այլ կարգավորող մարմինները տեղեկացվել են միջադեպի մասին», — նշել է թերթի զրուցակիցը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով