Վրաստանում ավելի հեշտ կլինի հիփոթեք ձեռք բերել

1 Min Read

Վրաստանում հիփոթեքի տոկոսադրույքը 2025 թվականի հունվարին կազմել է 11,79%:

Վրաստանի Ազգային բանկը նվազեցրել է հիփոթեքային առաջին վճարման չափը ֆիզիկական անձանց, այդ թվում՝ արտասահմանում եկամուտ ստացողների համար։
Ազգային բանկի որոշմամբ հիփոթեքային վարկ ստանալու համար առաջին վճարի չափը Վրաստանում եկամուտ ստացող քաղաքացիների համար 15%-ի փոխարեն կկազմի 10%, իսկ արտերկրում եկամուտ ստացողների համար՝ 20%՝ 30%-ի փոխարեն։

«Մենք կարծում ենք, որ դա կնպաստի անշարժ գույքի շուկայում կայուն գործունեությանը և կբարձրացնի վարկերի հասանելիությունը բնակչության համար»,- ասել է Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական կայունության բաժնի ղեկավար Դավիթ Ուտիաշվիլին։

Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է 2025 թվականի հունվարին հիփոթեքային վարկավորման աճի ցածր մակարդակով։
Ընդհանուր առմամբ, հունվարին վրացական բանկերը տրամադրել են 246 մլն լարիի 3,3 հազար հիփոթեքային վարկ, ինչը ընդամենը 2 տոկոսով ավելի է 2024 թվականի հունվարի ցուցանիշից։

Հիփոթեքի տոկոսադրույքը 2025 թվականի հունվարին կազմել է 11,79%, ինչը 0,43 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի հունվարի ցուցանիշից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով