2024 թվականին Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ-ի 5,4 տոկոս իրական աճ կամ տնտեսական աճ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2021-ին ապահովվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին՝ 12,6 տոկոս, 2023-ին՝ 8,3 տոկոս, հետևաբար տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճն ապահովված է:
2024-ին աշխատավարձով ապահովված աշխատատեղերի քանակը կազմել է 760 555 մարդ, որը 2018-ի հունվարի ցուցանիշից ավել է 203 875 մարդով կամ 36։6% -ով: Այսինքն 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 000 աշխատատեղ, որը կարծում եմ արդեն ինքը որպես բացարձակ թիվ և որպես տոկոսային աճ շատ էական է:
Բայց ուզում եմ ընդգծել, որ 24 թվականի աշխատատեղերը 5,2%-ով ավելի են նաև 2023 թվականից, այսինքն այդ աճի դինամիկան տարեց տարի ավելանում է: Այդ դինամիկան պահպանվում է նաև 2025 թվականի հունվարին: 2025 թվականի հունվարին 2024 թվականի հունվարի նկատմամբ ունենք 41 124-ով ավել աշխատատեղ»,-ասաց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում