7 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը աճել է 43,5%-ով. Տարեկան կազմում է 6,1 տոկոս. Փաշինյան

1 Min Read

2017 թվականի համեմատ 7 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը աճել է 43,5%-ով: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ահռելի աճ է։ Սա նշանակում է, որ մենք տարեկանը միջինում 6,1%-ից ավել տնտեսական աճ ենք ապահովել։

Եվ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա։ 2018 թվականը հեղափոխության տարի էր, 2019 թվականը հետհեղափոխական տարի էր, 2020-ը կովիդ, պատերազմ, 2021 թվականը հետպատերազմյան, կովիդյան և անցումային տարի, ներքաղաքական իրավիճակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, լարումներ սահմանին, 2022 թվականը նույնը՝ կապված Լաչինի միջանցքի իրադրության հետ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, 2023 թվականը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ էր, 2024 թվականն էլ իր նրբություններով և առանձնահատկություններով, այդ թվում ներքաղաքական սրացումներով, և այս պայմաններում մենք ապահովել ենք միջինում 6։1%»,-ասաց նա:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով