Որքա՞ն են կազմել բանկային քարտերով գործարքների ծավալները ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ԿԲ տվյալների համաձայն՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով ՀՀ տարածքում իրականացված գործարքների  ծավալները 2024թ․ 4-րդ եռամսյակում կազմել են ֏1․7 տրլն։ Վերջինս 2023թ․ երրորդ եռամսյակի համեմատ աճել է 3%-ով։

Նկատենք, որ 4-րդ եռամսյակում ներառված է դեկտեմբեր ամիսը, որը համարվում է բավականին աշխույժ ամիս թե՛ սպառման, թե՛ առևտրի և թե՛ արտադրության տեսանկյունից։

Դիտարկենք գործարքների ծավալները` ըստ յուրաքանչյուր քարտատեսակի 2024թ․ 4-րդ եռամսյակի դրությամբ․

2024թ․ չորրորդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ Visa քարտերով իրականացված գործարքների ծավալներն աճել են 10%-ով՝ կազմելով ֏1․03 տրլն։

Երկրորդ տեղում է հայտնվել Mastercard-ը, որի միջոցով իրականացված գործարքների ծավալը կազմել է ֏407 մլրդ՝ 2023թ․ 4-րդ եռամսյակի համեմատ նվազելով 2%-ով։

Երրորդ տեղում են ArCa, այդ թվում՝ ArCa-Mir քարտերը, որոնց միջոցով իրականացված գործարքների ծավալները 2024թ․ 4-րդ եռամսյակում կազմել են մոտ ֏216 մլրդ։ Վերջինս 2023թ․ 4-րդ եռամսյակի համեմատ նվազել է 9%-ով։


Հայաստանի բանկային ոլորտը շարունակում է շահույթով աշխատել․ Բանկերի միությունն ամփոփել է 2024-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հետաքրքիր է նաև հասկանալ՝ ինչ նպատակներով են իրականացվել գործարքները․

Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանկային քարտերի օգնությամբ կանխիկի մուտքագրման ծավալները 2024թ․ 4-րդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ կրճատվել են շուրջ 92%-ով՝ կազմելով ֏2․9 մլրդ։

Ապրանքի, ծառայության դիմաց վճարումների ծավալները վերոնշյալ քարտերի միջոցով 2024թ․ 4-րդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են մոտ 38%-ով՝ կազմելով ֏454 մլրդ։

Հետարքրիր է, որ 2024թ․ 4-րդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ շուրջ 133%-ով աճել են  ապրանքի, ծառայության դիմաց վճարումների ծավալները   ArCa, այդ թվում՝ ArCa-Mir քարտերով՝ կազմելով մոտ ֏61 մլրդ։ ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով պետական բյուջե վճարումների ծավալն աճել է 1․9%-ով՝ կազմելով մոտ ֏39 մլրդ։ Վերջինիս պարագայում ԱրՔա, այդ թվում՝ ԱրՔա-ՄԻՐ քարտերով վճարումների ծավալը 2024թ․ 4-րդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ նվազել է 64%-ով, իսկ Mastercard-երի պարագայում աճել է մոտ 67%-ով։ 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով