Գրանցվել է սուրճի արտադրության աճի ամենացածր տեմպը. Շուկայի առաջատար թոփ 10 երկրները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Միլիոնավոր մարդկանց համար սրճախմությունը առօրյայի անբաժանելի մաս է։ 2024թ․ սուրճի արտադրության ծավալներն աշխարհում կազմել են 10․5 մլն տոննա. 2023թ․ համեմատ աճել է 4%-ով։ Ի դեպ, սա համարվում է աճի ամենացածր տեմպը. սուրճի պաշարները հասել են իրենց նվազագույն մակարդակին 2018թ․ ի վեր։

Բացի այդ՝ սուրճի շուկայում նկատվում է գների կրկնապատկում` պայմանավորված 2024թ․ սկզբում Բրազիլիայում գրանցված երկարատև երաշտով, ինչի հետևանքները զգացվելու են նաև 2025թ․։

2024թ. սուրճի արտադրության ծավալներով առաջատար են հետևյալ երկրները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ աշխարհում 2024թ․ սուրճի արտադրության ծավալների 38%-ը բաժին է ընկնում Բրազիլիային։ Երկրորդ տեղում է հայտնվել Վիետնամը` 17% մասնաբաժնով։

Երրորդ տեղում է Կոլումբիան, որը սուրճի համաշխարհային արտադրության ծավալներում ունի 7% մասնաբաժին։

Նկատենք, որ վերոնշյալ սուրճ արտադրող թոփ 10 երկրներն ապահովում են համաշխարհային սուրճի արտադրության շուրջ 89%-ը։

Սուրճի արտադրության ծավալների 55%-ը բաժին է ընկնում Բրազիլիային և Վիետնամին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով