Կրիպտոարժույթների հարկման դրույքաչափերն աշխարհի տարբեր երկրներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Թրամփի վերընտրվելը հատկապես շատ է գոհացրել կրիպտոարժույթի շուկայում գործող բազմաթիվ տնտեսվարողներին։ Թրամփը խոսք է տվել, որ ԱՄՆ-ն դարձնելու է կրիպտոարժույթի աշխարհի կենտրոնը։

Չնայած ԱՄՆ կողմից կրիպտոարժույթների հանդեպ հատուկ մոտեցմանը` աշխարհում դեռևս տարբեր կերպ են վերաբերվում թվային արժույթով գործարքներին։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ դեռևս չեն կողմնորոշվել` փոփոխությունների նոր ֆինանսական քամին ուր է տանում և ինչ է սպասվում առջևում։

Կան երկրներ, որոնք, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, սա դիտարկում են որպես նոր հնարավորություն, որից պետք է օգտվել։

Եվ, հակառակը, կան երկրներ, որտեղ ընդհանրապես դեմ են արտահայտվում սեփական երկրներում կրիպտոարժույթների շրջանառությանը։

Որոշ երկրներում կրիպտոարժույթների նկատմամբ վերաբերմունքն արտահայտվում է նաև սահմանված հարկային բեռով, որը տարբեր երկրներում տարբեր է․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ հունվարի 1-ի դրությամբ աշխարհում առկա է 12 երկիր, որտեղ կրիպտոարժույթներով գործունեություն իրականացնող տնտեսվարողների վրա որևէ հարկեր դրված չեն։ Այդ երկրներից են ԱՄԷ-ն, մեր հարևան Վրաստանը, Կիպրոսը, Սաուդյան Արաբիան, Հոնկոնգը, Սալվադորը, Օմանը և այլն։

Աշխարհի 26 երկրում կրիպտոարժույթային գործունեությունը հարկվում է 20%-38% միջակայքում։ Օրինակ, Թայլանդում հարկման դրույքը կազմում է 35%, Իտալիայում` 26%, Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում՝ 20%։

17 երկրներում կրիպտոարժույթային գործունեությունը հարկվում է 10%-19% միջակայքում։ Օրինակ, Լեհաստանում գործում է 19% , Արգենտինայում՝ 15%, Խորվաթիայում՝ 12%, իսկ Կոլումբիայում, Բուլղարիայում, Ռումինիայում և Հս․ Մակեդոնիայում՝ 10% հարկման դրույքները։

Շատ բարձ հարկեր են դրված ընդամենը 6 երկրում՝ Ավստրալիա՝ 45%, Իսլանդիա՝ 46%, Կանադա և Սլովենիա՝ 50%,  նաև Դանիա` 52% և Ճապոնիա` 55%։

Աշխարհում կա 8 երկիր, որտեղ արգելված է կրիպտոարժույթը և դրա հետ կապված բոլոր հնարավոր գործողությունները։ Օրինակ, այս ցուցակում են Չինաստանը, Ալժիրը, Եգիպտոսը, Թունիսը և Մարոկկոն։


CoinDesk: Քանյե Ուեսթը գործարկում է YZY Կրիպտոարժույթը թռիչք

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով