ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

1 Min Read

Նոր հետազոտությունն առաջարկում է տնտեսապես արդյունավետ միջոց արևային վահանակների վերամշակման համար, որպեսզի հնարավոր լինի դիմակայել շահագործումից դուրս եկած արևային վահանակների աճող թվաքանակին:

Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թ.-ն Ավստրալիան տարեկան արտադրելու է 145 հազար տոննա ֆոտոէլեկտրական թափոններ՝ ԱՄՆ-ն՝ 1 մլն տոննա, Իսկ Չինաստանը՝ 1.5 մլն:

Նոր հարավային Ուելսի համալսարանի գիտնականների խումբը նկարագրել է արևային վահանակների քանդման և դրանից արժեքավոր նյութերի կորզման գործընթացը, որը ինչպես ցույց են տալիս փորձերը, տնտեսապես և էկոլոգիական առումով բավականին արդյունավետ է: Գործընթացը ներառում է շարքից դուրս եկած արևային վահանակների հավաքագրում, ալյումինե կաղապարից ազատում, բջիջների մանրացում և էլեկտրոստատիկ բաժանման օգտագործում արժեքավոր իրերի հավաքագրման նպատակով, վահանակների քաշի՝ նախնական քաշից 2-3 % նվազում:

Վերականգնված նյութերն այնուհետև ուղարկվելու են անմիջաապես նավթավերամշակման գործարան՝ մաքրման և վերամշակման նպատակով:

 

 

Share This Article