Առաջատար բանկերը դուրս են գալիս կլիմայական կոալիցիայից. EuroNews

2 Min Read

Ամերիկյան առաջատար բանկերը դուրս են գալիս «Net Zero Banking Alliance-ից (NZBA)։, փոխանցում է euronews-ը։

ԱՄՆ-ի և Կանադայի խոշորագույն բանկերը հրաժարվել են ստեղծել ոլորտային կլիմայական դաշինք, որի նպատակն է զուտ զրոյական թիրախները համապատասխանեցնել գլոբալ նպատակներին:

Մինչ Թրամփը կստորագրի Փարիզի համաձայնագրից դուրս գալու հրամանը, Հյուսիսային Ամերիկայի վեց խոշորագույն բանկերը դուրս եկան Net Zero կլիմայական դաշինքից: Bank of America-ն, Citigroup-ը, Goldman Sachs-ը, JPMorgan Chase-ը, Morgan Stanley-ն և Wells Fargo-ն հայտարարել են կոալիցիայից դուրս գալու մասին 2024 թ․ դեկտեմբերին և հունվարի սկզբին: Հունվարի վերջին կանադական մի շարք բանկեր հետևեցին ԱՄՆ-ի իրենց գործընկերների օրինակին։

Երկրի հինգ խոշորագույն բանկերը ՝ TD Bank -ը, Bank of Montreal-ը, National Bank of Canada-ն, Canadian Imperial Bank of Commerce-ը և Scotiabank-ը նույնպես լքել են դաշինքը: 


Այս փոփոխությունները շատ հարցեր են թողել կլիմայի փոփոխության դեմ պայքարի բանկային հավակնությունների ապագայի վերաբերյալ:  Չնայած դաշինքում մնում է 135 ֆինանսական հաստատություն` ներառյալ Եվրոպայի բոլոր խոշորագույն բանկերը, պարզ չեն հետագա անելիքներն ու զարգանացումները:

NZBA-ն աշխարհի առաջատար բանկերի խումբ է, որը ձգտում է մինչև 2050 թ․ իր վարկավորման, ներդրումների և կապիտալի շուկաների գործունեությունը համապատասխանեցնել ջերմոցային գազերի զրոյական արտանետումներին:

Կլիմայական դաշինքը ստեղծվել է 2021թ․ 43 հիմնադիր անդամներով` որպես ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնության մաս, բայց ղեկավարվում է հենց բանկերի կողմից:

Citigroup-ը՝ Միացյալ Նահանգների խոշորագույն բանկերից մեկը, որը դուրս է եկել դաշինքից, այդ հիմնադիր անդամներից մեկն էր:



Չնայած իրենց ամերիկացի գործընկերների հեռանալուն, եվրոպական բանկերը, կարծես, շարունակում են աջակցել NZBA-ին: Նրանցից ոմանք արդեն հայտարարել են, որ մտադիր են հավատարիմ մնալ ոլորտային կոալիցիային: Societe Generale-ի գործադիր տնօրեն Սլավոմիր Կրուպան (Slawomir Krupa) հստակեցրել է, որ ֆրանսիական բանկը չի պատրաստվում հեռանալ: Այս շաբաթվա սկզբին Credit Agricole-ի գործադիր տնօրեն Ֆիլիպ Բրասակը (Philippe Brassac) նաև նշել է, որ Credit Agricole-ը կմնա NZBA-ի անդամ ՝ ասելով, որ կլիմայի արտակարգ իրավիճակը երբեք այդքան լուրջ չի եղել: 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով