Ռուսաստանում գազի արդյունահանումը նվազել է

1 Min Read

Հունվարի արդյունքներով Ռուսաստանում գազի արդյունահանման ծավալը նվազել է 3,1 տոկոսով՝ տարեկան արտահայտությամբ՝ հասնելով 64,8 միլիարդ խորանարդ մետրի։ Այս մասին  հայտնում է՝ «Վեդոմոստի»-ն: Դեկտեմբերի համեմատ արդյունահանումը նվազել է 2,6 տոկոսով։

Այս դինամիկան նկատվում է ինչպես «Գազպրոմ»-ում (մինուս 3 տոկոս), այնպես էլ մյուս արտադրողների՝ «Նովատեկ»-ի, «Գազպրոմ նեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի մոտ, թեև անկման ծավալները տարբեր են։

2023 թվականի հուլիսից Ռուսաստանում գազի արդյունահանումն անընդհատ աճում էր՝ կապված Եվրոպա մատակարարումների կրճատումից հետո վերականգնողական աճի հետ։ 2022 թվականին արտադրությունը նվազել էր 12 տոկոսով, 2023-ին՝ ևս 5,5 տոկոսով, իսկ 2024 թվականի արդյունքներով՝ աճել 8 տոկոսով՝ Չինաստան արտահանման և ներքին շուկայում պահանջարկի բարձրացման շնորհիվ։

«Վեդոմոստի»-ի կողմից հարցված փորձագետները ենթադրել են, որ 2025 թվականի սկզբին գազի արդյունահանման վրա առավել մեծ ազդեցություն են ունեցել Ուկրաինայի տարածքով տարանցիկ մատակարարումների դադարեցումը և երկրի ներսում գազի սպառման նվազումը՝ տաք ձմռան պատճառով։ Կենտրոնական Ասիայում նույնպես ցուրտ ձմեռ չի եղել, ինչի պատճառով Եվրոպայում պահանջարկի անկումը չէր հաջողվել փոխհատուցել։

Հունվարի կեսերին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է զանգվածային կրճատումների կենտրոնական ապարատում, որի անձնակազմը պետք է կրճատվի մեկ ու կես անգամ։ Միևնույն ժամանակ, 2023 թվականին ընկերությունը գլխավորել էր Ռուսաստանի ամենաշահույթային ձեռնարկությունների ցանկը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով