Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 66 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 64.750 մլն դրամ:
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 25 դեպքով 25 հարկ վճարող տուգանվել է 50.5 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
- ծրագրային ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք,
- կահույքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
- կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,
- հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք,
- հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 42 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 10․5 մլն դրամ տուգանք,
- հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․250 մլն դրամ տուգանք,
- հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 47 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 11․750 մլն դրամ տուգանք,
- hացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 17 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4.250 մլն դրամ տուգանք,
- մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,
- մթերային խանութի և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
- շենքերի կառուցապատման ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 24 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6 մլն դրամ տուգանք,
- շինանյութի առևտրի և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
- շինանյութի արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 12 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3 մլն դրամ տուգանք,
- շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
- այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք։
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 25 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։
Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 66 հարկ վճարողների ցանկը։