2024 թվականին բանկային համակարգն աշխատել է 363 միլիարդ դրամի շահույթով։ 2023-ի համեմատ աճն ավելի քան 100 միլիարդ դրամ է, կամ շուրջ 60%։ Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է նախորդ տարվա ցուցանիշները։
«2024-ը բանկային համակարգի համար հաջող տարի է եղել»,— արձանագրում է միության նախագահ Դանիել Ազատյանը, նշում՝ 18 բանկերը միասին Հայաստանում 534 մասնաճյուղ, ավելի քան 16․000 աշխատակից ունեն։
Հայաստանի բանկային համակարգը վերլուծելիս միության նախագահն արձանագրել է՝ վարկերի, ավանդների ու ներգրաված միջոցների կապիտալի մոտ 25% աճ կա։ Ընդհանուր պարտավորություններն աճել են 1․5 տրիլիոն դրամով, իսկ ավանդները՝ 780 մլրդ դրամով՝ կազմելով 6․4 տրլն դրամ։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում