Wildberries և Russ միավորված ընկերությունը ներկայացրել է 2024 թվականի Հայաստանում իր գործունեության արդյունքները: Մարքեթփլեյսի վերլուծական ծառայության տվյալներով, հայաստանցիների կողմից 2024 թվականի ընթացքում արված առցանց գնումները 2023 թվականի համեմատ աճել են 19%-ով:
Այսպիսով, 2024 թվականին Հայաստանի բնակիչների շրջանում մեծ պահանջարկ ունեին գրասենյակային սարքավորումները, մասնավորապես՝ MFP բազմաֆունկցիոնալ սարքեր (+526%), 3D-տպիչներ (+226%), ինչպես նաև շարժական տպիչներ (+275%)։ «Նոթբուքեր և համակարգիչներ» անվանակարգում ամենատարածված ապրանքներն են՝ նոթբուքերի սնուցման սարքերը (+296%) և մարտկոցները (+204%)։
2024 թվականի արդյունքներով ավտոսիրահարները զգալի ակտիվություն են ցուցաբերել։ «Ավտոպարագաներ» անվանակարգում ամենապահանջված ապրանքները եղել են.
- Շարժիչի մաքրող միջոցներ (+358%)
- Ավտոմեքենաների ներկեր (+241%)
- Մեքենաների սալոնը մաքրող միջոցներ (+198%)
- Ավտոմեքենայի լիցքավորիչներ (+163%)
- Վառելիքի զտիչներ (+128%)
ԹՈՓ-15 դինամիկ աճող անվանակարգերը, որոնք ցուցաբերել են ամենամեծ աճը 2024 թվականին Հայաստանի բնակիչների շրջանում.
- Կենցաղային ապրանքներ (+226,3%)
- Այգեգործական սարքավորումներ (+130,2%)
- Լուսավորություն (+62,7%)
- Հարդարման պարագաներ (+54,8%)
- Այգեգործական գործիքներ (+53,0%)
- Էլեկտրատրանսպորտ (+51,1%)
- Գրասենյակային սարքավորումներ (+48,8%)
- Սանտեխնիկա (+46,7%)
- Ավտոպարագաներ (+33,2%)
- Շինանյութ (+31,4%)
- Տոնակատարության պարագաներ (+29,7%)
- Նոթբուքեր և համակարգիչներ (+28,8%)
- Էլեկտրական գործիքներ և սարքավորումներ (+28,5%)
- Խոշոր կենցաղային տեխնիկա (+28,3%)
- Ձեռագործ աշխատանքի պարագաներ (+27,8%)
- Ինտերիերի դեկոր (+26,1%)
- Խելացի տուն և անվտանգություն (+25,9%)
- Խաղալիքներ (+24,5%)
- Կահույք (+24,3%)
Ընկերության վերլուծաբանները նաև վիճակագրություն են ներկայացրել, թե Հայաստանի որ մարզերի բնակիչներն են դարձել մարքեթփլեյսի ամենաակտիվ գնորդները՝ հավատարիմ մնալով իրենց սիրելի առցանց գնումների հարթակին:
Վաճառքի մասնաբաժնի առումով առաջատարներն են.
• Երևանը (49,83%)
• Կոտայքի մարզը (8,84%)
• Շիրակի մարզը (6,79%)
• Արարատի մարզը (6,58%)
• Արմավիրի մարզը (6,23%)
• Լոռու մարզը (5,46%)
• Սյունիքի մարզը (4,70%)
• Գեղարքունիքի մարզը (4,49%)
• Տավուշի մարզը (3,12%)
• Արագածոտնի մարզը (2,91%)
• Վայոց ձորի մարզը (1,05%):
Այսպիսով, 2024 թվականին Հայաստանում առցանց գնումների պահանջարկը շարունակել է աճել: Միաժամանակ գնորդների մոտ հետաքրքրություն են առաջացրել բոլորովին այլ տեսակի ապրանքներ, մասնավորապես՝ սարքավորումներ և ավտոապրանքներ, ինչը վկայում է նորարարության և գործնականության նկատմամբ մեծ պահանջարկի մասին:
Ընկերության վերլուծաբանները վստահ են, որ ապագայում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ապրանքների՝ նոթբուքերի, գրասենյակային սարքավորումների և էլեկտրոնիկայի նկատմամբ պահանջարկի աճի միտումի շարունակություն։ Իր հերթին, ընկերությունը շարունակում է հարմարեցնել իր առաջարկները հայաստանցի գնորդների աճող կարիքներին՝ ընդլայնելով տեսականին և բարելավելով գնումների հարմարավետությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում