Իրանից Եվրասիական տնտեսական միություն ապրանքների արտահանումն աճել է 22 %-ով

1 Min Read

 Իրանի ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) 2024 թվականի մարտի 21-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ն աճել է 22 տոկոսով․ այս մասին հայտնել է Իրանի Արդյունաբերության և լեռնարդյունաբերական պալատի Առևտրի խթանման և միջազգային հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնյայի խոսքերը փոխանցել է իրանական Mehr գործակալությունը։

Երկրի ոչ նավթային ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ հինգ երկրներ (կազմակերպության մեջ է մտնում նաև Հայաստանը) ընթացիկ իրանական օրացուցային տարվա առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցել։

Նշվում է, որ 2024 թվականի մարտի 21-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն Իրանից ներմուծել է ավելի քան 2 միլիոն տոննա ապրանք՝ ավելի քան 889 միլիոն դոլար արժողությամբ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 49,2 տոկոսով ավելի է։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով