ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության․ Պուտին

1 Min Read

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հազվագյուտ հողային մետաղների մշակման ոլորտում, ներառյալ՝ նոր տարածաշրջաններում Ռուսաստանը պատրաստ է աշխատել արտասահմանյան գործընկերների, դրանց թվում՝ ամերիկացի գործընկերների հետ։

Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ կլինի ԱՄՆ-ին հազվագյուտ հողային մետաղների ոլորտում համատեղ աշխատելու հնարավորություն ընձեռել։ Նա հավելել է, որ հազվագյուտ հողային մետաղների և այլ ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համաձայնագիրը որևէ կերպ չեն վերաբերում Ռուսաստանի Դաշնությանը, «դա մեր գործը չէ»։

«Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների պաշարները դեռևս գնահատման կարիք ունեն»,- նշել է Պուտինը։

ՌԴ նախագահի կարծիքով՝ մինչև Կիևի և Վաշինգտոնի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի կնքումը, նախ անհրաժեշտ կլինի գնահատել այդ ռեսուրսները։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով