Տնտեսական ա՞ճ, թե անկում. անվստահությունը Գերմանիայի տնտեսության նկատմամբ խորանում է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Գերմանիայում կայացան խորհրդարանական ընտրություններ այն բանից հետո, երբ ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցի ղեկավարած կոալիցիան փլուզվեց։ Ընդհանուր առմամբ, Հավաքական Արևմուտքում, այդ թվում և Գերմանիայում, կուտակվել են բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնք հանրության շրջանում հիասթափություն են առաջացրել։  Գերմանիայում, օրինակ, առաջնահերթ խնդիրներից է միգրացիան։ 

Բացի այս, Գերմանիան Օլաֆ Շոլցի օրոք գրեթե կորցրել է իր դիրքերը՝ հայտնվելով այն երկրների շարքում, որոնք արտաքին քաղաքականություն են վարում ինչ-որ այլ երկրի թելադրանքով։ Քաղաքական ուժերը խոստանում են վերադարձնել Գերմանիայի վաղեմի համբավը։

Անշուշտ, առանցքային հարցերից է նաև տնտեսությունը, որը մեծապես տուժել է Արևելք-Արևմուտք բախման արդյունքում։ Գերմանական տնտեսությունը, որը համարվում է ԵՄ տնտեսության քարշակը, գտնվում է բավականին ոչ նախանձելի վիճակում։ Պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, ոչ ռացիոնալ տնտեսական քաղաքականությունն է, որի հիմնական սկզբունքն է հրաժարվել բավականին էժան ռուսական ռեսուրսներից և գերմանացի հարկատուների գումարներն ուղղել մի պատերազմի ֆինանսավորմանը, որի ելքերն Արևմուտքի համար անհասկանալի են և լի բազմաթիվ վտանգներով։

Ընտրություններում, ինչպես և երևում էր, Գերմանիայի պահպանողականները՝ ՔԴՄ-ՔՍՄ դաշինքը, մոտ 30%-ով առաջին տեղում էր:

Նոր կանցլերի հավանական թեկնածուն Ֆրիդրիխ Մերցն է, որը բավականին հաջողակ տնտեսագետ է։ Սակայն խիստ մտահոգիչ է աջ ծայրահեղականների հաղթանակը։ Այս կուսակցությունը նոր է ձևավորվել, և դրան մեծապես նպաատել է նախկին իշխանությունների ոչ արդյունավետ ներքին քաղաքականությունը, ինչի արդյունքում հատկապես արևելյան Գերմանիայի բնակիչների զգալի հատվածն իրենց ձայնը տվել է աջ ծայրահեղականներին։ 


Ո՞ր երկրներին է պատկանում ԵՄ տնտեսության առյուծի բաժինը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Ինչևէ, Գերմանիայում վերը նկարագրված պատկերի ձևավորման հիմքում են անվստահությունը գերմանական տնտեսության նկատմամբ թե՛ սպառողների, թե՛ բիզնես շրջանակների կողմից․

2024 և 2023թ․ գրեթե բոլոր ամիսներին թե՛ սպառողների, թե՛ բիզնեսի վստահությունը գերմանական տնտեսության նկատմամբ եղել է բավականին ցածր։ 2025թ․ հունվարին սպառողների վստահության համաթիվը հաստատվել է մոտ -12 բալ, իսկ բիզնեսի վստահության համաթիվը՝ -14 բալ  մակարդակներում։

Այս ամենը խոսում է Գերմանիայի տնտեսության անկման մասին․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Գերմանիայի տնտեսական աճը 2024թ․ բոլոր եռամսյակներում գտնվել է բացասական տիրությում՝ 2024թ․ 4-րդ եռամսյակում կազմելով -0․2%։

  •  Փաստացի, գերմանական տնտեսության` միանգամից 6 եռամսյակ անկումը, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ ԵՄ առաջատար տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի փուլում՝ իր հնարավոր բոլոր բացասական հետևանքներով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով