Չինական Alibaba Group Holding-ը նախատեսում է 3 տարվա ընթացքում ավելի քան $50 մլրդ ներդնել ամպային և արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքներում: Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, ներդրումները կգերազանցեն վերջին տասնամյակում այդ ոլորտներում Alibaba-ի ներդրումների ընդհանուր ծավալը։
Հայտարարված ծրագրերը ցույց են տալիս, որ ընկերությունը կենտրոնացած է ԱԲ-մշակումների հաշվին աճի վրա եւ մտադիր է լինել առաջատարը`որպես ամպային ծառայությունների համաշխարհային մատակարար:
Ընկերությունն ակնկալում է, որ արհեստական ինտելեկտն ավելի ու ավելի կարևոր դեր կխաղա իր էլեկտրոնային առևտրի գործողություններում, ձեռնարկությունների ծառայություններում և սպառողական ծրագրերում՝ նպաստելով բիզնեսի արդյունավետության բարձրացմանը, նորարարության աճին և օգտագործողների ներգրավվածությանը:
Alibaba-ի բաժնետոմսերն Էժանացել են 1.6 %-ով՝ Հոնկոնգում օրերս կայացած սակարկությունների արդյունքներով, սակայն վերջին 12 ամիսների ընթացքում դրանց արժեքն աճել է 83,8% -ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում