Samsung-ը 30%-ով ավելացնում է մարքետինգային ակտիվությունը Ռուսաստանում

1 Min Read

Հարավկորեական Samsung ընկերությունը, որը երկար ժամանակ հեռու էր մնում ռուսական շուկայում ակտիվության վերականգնումից, սկսել է ուժեղացնել իր մարքեթինգային ջանքերը Ռուսաստանում։ TelecomDaily տեղեկատվական-վերլուծական գործակալության տվյալներով՝ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ընկերությունը 30%-ով ավելացրել է իր գովազդային ակտիվությունը՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Գործակալության տվյալներով՝ 2025 թվականի սկզբին Samsung-ի գովազդի քանակը Ռուսաստանում 10%-ով աճել է 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ։ Գովազդային արշավների հիմնական շեշտադրումը դրված է գաջեթների MTS օպերատորի միջոցով առաջխաղացման վրա։ TelecomDaily-ի գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովը նշել է, որ Samsung-ի նոր մոդելները ռուսական շուկայում հայտնվում են մի քանի օր շուտ, քան Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Չնայած մարքեթինգային ակտիվության աճին՝ ընկերությունում ընդգծում են, որ Ռուսաստան ապրանքների ուղիղ մատակարարումների վերականգնման որոշում դեռևս չի ընդունվել։ Samsung-ը չի պատասխանել «Ъ» պարբերականի հարցմանը գովազդային ակտիվության ուժեղացման նպատակների վերաբերյալ, իսկ MTS-ում հրաժարվել են մեկնաբանություններից։

Փետրվարի 14-ին հարավկորեական Yonhap գործակալությունը հայտնել էր, որ մի շարք հարավկորեական բրենդներ, այդ թվում՝ LG, Samsung և Hyundai, քննարկում են Ռուսաստանում իրենց գործունեության վերականգման հնարավորությունը։ Սակայն այս ընկերություններից պաշտոնական հաստատումներ մատակարարումների վերականգնման մասին դեռևս չկան։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով