Մոտ 20 մլրդ եվրո արժե Եվրամիության Կիևի համար նախատեսած հերթական ռազմական օգնությունը։
ԵՄ-ը նախատեսում է, որ իր այս նածաձեռնությունը աջակցության կարժանանա հաջորդ շաբաթ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որից հետո ԵՄ անդամ երկրների ղեկավարները պետք է հաստատեն ֆինանսական մանրամասները և ստորագրեն համաձայնագիրը։
Սակայն այդ ժամանակացույցը կարող է խախտվել, քանի որ Հունգարիան հայտնել է, որ դեմ է լինելու Ուկրաինային ցանկացած նոր ռազմական օգնության տրամադրելուն, իսկ Գերմանիան կզբաղվի իր ընտրությունների արդյունքներով (այս հանգստյան օրերին):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում