1,5 մլրդ դոլար են գողացել՝ կոտրելով Bybit կրիպտոբորսան

1 Min Read

Ethereum-ի մեկ սառը դրամապանակից 1,5 մլրդ դոլարի միջոցներ է փոխանցվել  չպարզված հասցեին․ այս խոշոր հափշտակության մասին հայտնում է Կրիպտոարժույթի Bybit բորսան։

Ընկերությունը շտապում է փարատել անհանգստությունն ու հայտարարել, որ հաճախորդների միջոցները մնում են պաշտպանված, այլ դրամապանակնեչը չեն վնասվել։

Ընկերությունւը նաև տեղեկացնում է, որ եթե անգամ գողացված գույքը չվերադարձվի, բոլոր կորուստները կփոխհատուցվեն ապահովագրությամբ, հայտնել է DW-ն։

«Թափանցիկությունն ու անվտանգությունը մնում են մեր առաջնահերթությունները»,- նշվել է Bybit-ի հայտարարությունում:

Միևնույն ժամանակ, ինչպես խոստովանել է Bybit-ի հիմնադիր Բեն Չժաոն, հաքերային կոտրումից հետո հարթակում գրանցվել են միջոցների «զանգվածային դուրսբերումներ»:

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ միջադեպը հետաքննում են ընկերության սեփական անվտանգության աշխատակիցները, ինչպես նաև բլոկչեյնի քրեագիտական առաջատար փորձագետները:

Reuters-ի տվյալներով՝ Bybit ընկերությունը սպասարկում է ավելի քան 60 մլն օգտատերերի ամբողջ աշխարհում եւ առաջարկում է տարբեր կրիպտոարժույթների հասանելիություն, ներառյալ բիթքոինը և Ethereum։

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով