Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews-ի հետ:
Հայաստանաբնակ 5 զույգից մեկը ամուսնալուծված է: 2024թ․ ՀՀ-ում արձանագրվել է 15,324 ամուսնություն և 4,689 ամուսնալուծություն։ 2023թ․ համեմատ ամուսնությունների թիվը նվազել է մոտ 6%-ով, ամուսնալուծություններինը` աճել շուրջ 4%-ով։
Հիմա գնաճի մասին: 2025թ․ հունվարին՝ 2024թ․ հունվարի համեմատ, գնաճը հաստատվել է 1․7%, նախորդ ամսվա համեմատ՝ 1․4% մակարդակում։ Ամենաբարձրը կրթության ոլորտի գնաճն է՝ 7․8%։
Գանք զբոսաշրջությանը: 2024թ․ 2023թ․ համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 5%-ով՝ կազմելով 2․2 մլն զբոսաշրջիկ։ Իսկ 2025 թ. հունվարին Հայաստան է այցելել 139.482 զբոսաշրջիկ՝ 14, 837-ով քիչ, քան նախորդ տարվա հունվարին: Ամենաշատը Հայաստան եկել են Ռուսաստանից (39.5 %):
Ըստ Կառավարության՝ 2024 թ․ Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 10 տրլն 127 մլրդ 165․9 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 5․9%-ով։
Եվ չնայած այս տվյալների՝ ՀՀ պետական պարտքը շարունակում է աճ գրանցել:ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը մոտ է $13 մլրդ ($12,84) մակարդակին՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով շուրջ $274 մլն-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում