Ռուսաստանում VKontakte հարթակը 2024 թվականին ազդեցիկ մարքեթինգի ոլորտում գովազդային բյուջեների ծավալով առաջ է անցել YouTube-ից, գրում է Коммерсант-ը՝ վկայակոչելով Digital Church բլոգերների գործակալության ուսումնասիրությունը։
Այն գնահատել է ազդեցիկ մարքեթինգի շուկայի ընդհանուր ծավալը 44 միլիարդ ռուբլի՝ 2023 թվականի համեմատ աճելով 37 տոկոսով։
VKontakte-ին բաժին է ընկնում շուկայի 40%-ը, YouTube-ին՝ 30%-ը, ևս 15%-ը զբաղեցնում է Instagram-ը և մոտ 10%-ը՝ Telegram-ը, Rutube-ն, Odnoklassniki-ն և Yappy-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում