Ռուսաստանը պատրաստ է իր սառեցված միջոցները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործել, բայց պայման ունի

1 Min Read

Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինան վերականգնելու համար Եվրոպայում սառեցված 300 միլիարդ դոլարի ինքնիշխան ակտիվներն օգտագործելուն, սակայն ունի մեկ պայման՝ գումարի մի մասը պետք է ծախսվի Մոսկվայի կողմից վերահսկվող երկրի մեկ հինգերորդի վրա։

2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն արգելեցին գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության հետ՝ սառեցնելով 300-350 միլիարդ դոլարի ռուսական ինքնիշխան ակտիվները՝ հիմնականում եվրոպական, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պետական ​​պարտատոմսերը:

Այժմ Ռուսաստանը կարծես թե պատրաստ է օգտագործել սառեցված պաշարների մեծ մասը՝ Ուկրաինան վերականգնելու համար, սա դիտարկվում է որպես հնարավոր խաղաղ համաձայնագրի մաս:

Ուկրաինայի վերակառուցումը Համաշխարհային բանկի մեկ տարի առաջ արած հաշվարկներով կարժենա 486 միլիարդ դոլար:

Գաղափարը, որ Ռուսաստանը կհամաձայնի օգտագործել սառեցված գումարները՝ օգնելու համար Ուկրաինան վերականգնելուն, նախկինում չի հաղորդվել և կարող է հուշել, թե Ռուսաստանն ինչ փոխզիջումների է պատրաստ դիմել, քանի որ Մոսկվան և Վաշինգտոնը ձգտում են վերջ տալ պատերազմին, այն պարագայում, երբ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը հասանելի լինի ուկրաինական օգտակար հանածոներին:

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով