ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Յոհաննեսբուրգում G20-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հարցերին, հայտարարել է, որ Ռուսաստան- ԱՄՆ բանակցությունների ժամանակ իրենք չեն անդրադառձել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեմային, որևէ խոսք չի եղել դրանք մեղմացնելու մասին։
Փետրվարի 18-ին էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում անցկացվել ռուս-ամերիկյան բանակցություններ։ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում էին արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Միացյալ Նահանգների կողմից ներկայացված էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում