CoinDesk: Քանյե Ուեսթը գործարկում է YZY կրիպտոարժույթը

1 Min Read

Ռեփեր և դիզայներ Ye-ն (Քանյե Ուեսթ) պատրաստվում է գործարկել YZY թոքենը, որը կօգտագործվի որպես ներքին արժույթ նրա YEEZY բրենդի համար, գրում է CoinDesk-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թոքենը պետք է օգնի Ye-ին շրջանցել ավանդական հարթակները, օրինակ՝ Shopify-ն, որը խզել է նրա հետ համագործակցությունը սոցիալական ցանցերում հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո։ YZY-ն կընդունվի YEEZY-ի կայքում, իսկ դրա բաշխումը կլինի հետևյալը․ 70%-ը կստանա ինքը՝ Ուեսթը, 20%-ը կտրամադրվի ներդրողներին, իսկ 10%-ը՝ իրացվելիության ապահովմանը։

CoinDesk-ը տեղեկացել է նախագծի մասին մի նամակից, որը ուղարկել է անձնավորություն՝ ներկայանալով որպես YEEZY-ի ֆինանսական տնօրեն Հուսեյն Լալանի։ Հրապարակման էմբարգոյի հարցումից հետո, որին լրատվամիջոցը չի համաձայնել, երեք անկախ աղբյուրներ հաստատել են YZY-ի վերաբերյալ փաստաթղթի իսկությունը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով