Հավաքական Արևմուտքը հայտնվել է բավականին վտանգավոր խաչմերուկում։ Մի կողմից վատթարանում են հարաբերությունները ԱՄՆ-ի և դաշնակիցների միջև, մյուս կողմից սրվում են ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց վրա իր խոր հետքն է թողնում Ռուսաստանի հետ հակամարտությունը։
Բազմիցս անդրադարձել ենք Արևմուտքում սկիզբ առած ծերացման խնդրին, որը հասել է վտանգավոր մասշտաբների։ Այս համատեքստում ԱՄՆ-ի և մյուսների կողմից վարվող կոշտ միգրացիոն քաղաքականությունը ևս խորացնելու է ծերացման խնդիրը։
Ո՞ր երկրներին է պատկանում ԵՄ տնտեսության առյուծի բաժինը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Իրավիճակը հասել է այն կետին, որ արդյունավետ քաղաքականություն չվարելու պարագայում Հավաքական Արևմուտքի մի շարք երկրներում 100 աշխատողի հաշվով կենսաթոշակառուների թվաքանակը 2050թ․ հասնելու է հետևյալ մակարդակին․
Իրավիճակը շատ բարդ է լինելու Ճապոնիայում, որտեղ 100 աշխատողի հաշվով կենսաթոշակառուների թվաքանակը կազմելու է 81 մարդ 2050թ․։ Նկատենք, որ դեռևս 2022թ․ այս ցուցանիշը կազմում էր 55 կենսաթոշակառու 100 աշխատողի հաշվով։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հրվ․ Կորեան, որտեղ 2050թ․ 100 աշխատողի հաշվով կենսաթոշակառուների թվաքանակը կազմելու է 79 մարդ։ Այն պարագայում, որ 2022թ․ տվյալներով 100 աշխատողի հաշվով կենսաթոշակառուների թվաքանակը կազմում էր ընդամենը 26 մարդ։
Իսպանիայում ցուցանիշը հաստատվելու է 78 մարդ մակարդակում, երբ 2022թ․ ցուցանիշը կազմում էր 33 մարդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում