Շարունակենք ամփոփել 2024թ․-ը` թվերով։ Անդրադառնանք վարձակալության գործարքներին։
Անշարժ գույքի վարձակալության մասով իրականացվել է 12,529 միավոր գործարք։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է 5%-ով։
Ուսումնասիրենք 2024թ. անշարժ գույքի վարձակալության գործարքների բաշխումը` ըստ Երևանի և մարզերի միջև.
2024թ․ վարձակալության գործարքների 59%-ը կայացել է Երևանում։ Վերջինումս 2024թ․ 2023թ․ համեմատ վարձակալության գործարքների թվաքանակն աճել է 8%-ով։
Մարզերում վարձակալության գործարքների ամենամեծ մասնաբաժինը՝ 7%, պատկանում է Կոտայքի մարզին. 2024թ․ 2023թ․ համեմատ գործարքների թվաքանակն այստեղ աճել է 13%-ով։
Վարձակալության գործարքների ամենափոքր մասնաբաժինը պատկանում է Վայոց ձորին՝ 1%։ Մարզում 2024թ․ 2023թ․ համեմատ դիտվել է վարձակալության գործարքների ամենախոր անկումը՝ 62%-ով։
2024թ․ 2023թ․ համեմատ վարձակալության գործարքների ամենամեծ աճը՝ 63%, դիտվել է Շիրակի մարզում, որի մասնաբաժինը հանրապետությունում արձանագրված ընդհանուր վարձակալության գործարքների թվաքանակում կազմել է 5%։
Հետաքրքիր է նաև ուսումնասիրել`ինչ տեսակի անշարժ գույք է տրվել վարձակալության․
Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երևանում վարձակալության գործարքների թվաքանակի ամենամեծ մասնաբաժինը՝ շուրջ 69%-ը, պատկանում է հասարակական նշանակության շինություններին, 12%-ը՝ հողին, և շուրջ 9%-ը՝ արտարական նշանակության շինություններին։
ՀՀ մարզերի քաղաքներում վարձակալության գործարքների թվաքանակի ամենամեծ մասնաբաժինը՝ շուրջ 55%, պատկանում է հասարակական նշանակության շինություններին, շուրջ 29%-ը՝ հողին, և շուրջ 7%-ը՝ արտարական նշանակության շինություններին։
ՀՀ մարզերի գյուղերում վարձակալության գործարքների թվաքանակի ամենամեծ մասնաբաժինը՝ շուրջ 71%, պատկանում է հողին, շուրջ 21%-ը՝ հասարակական նշանակության շինություններին և շուրջ 6%-ը՝ արտարական նշանակության շինություններին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում