UniCredit-ը կլքի ռուսական շուկան

1 Min Read

UniCredit-ի ղեկավար Անդրեա Օրչելը հավաստիացրել է, որ Ռուսաստանում բիզնեսից դուրս գալու բանկի մտադրությունը չի փոխվի անգամ Ուկրաինայում ռազմական բախումների ավարտի դեպքում, սակայն հակամարտության ավարտը կօգնի ավելի լավ գին ստանալ ռուսական ակտիվների համար։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին Financial Times-ին հայտնել է իտալական ֆինանսաբանկային կառույցի ղեկավար Օրչելը։ 

Ռուսաստանում UniCredit SpA-ն գործում է դուստր UniCredit բանկի միջոցով, որն ընդգրկված է Ռուսաստանում համակարգային նշանակություն ունեցող բանկերի ցանկում։

Դեռևս 2022 թ․ գարնանը ՝ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո, UniCredit-ի ղեկավար Անդրեա Օրչելը հայտարարել էր, որ Բանկն ակտիվորեն քննարկում է ռուսական շուկայից հեռանալու հնարավորությունը։ 


Որքա՞ն է կազմում վարկառու ֆիզիկական անձանց թիվը Հայաստանում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


2024 թ․ հայտնի դարձավ, որ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մեծացրել է ճնշումը եվրոպական բանկերի վրա, որոնց դուստր կառույցները շարունակում են աշխատել Ռուսաստանում, այդ թվում և՝ UniCredit-ը։ 

2024 թ․ ամռանը UniCredit-ը ԵԿԲ-ին դատի է տվել՝ հայցում նշելով, որ Ռուսաստանում բիզնեսը սահմանափակելու հրաման տալով՝ կարգավորիչը խախտել է մասնավոր սեփականության նկատմամբ հարգանքի սկզբունքը։ 

2025 թ․ սկզբին UniCredit բանկը դադարեցրել է ֆիզիկական անձանց համար եվրոյով ելքային դրամական փոխանցումները։ Բացի այդ՝ բանկը շարունակում է կրճատել իր մասնաճյուղերի և գրասենյակների թիվը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով