X-ը (նախկին Twitter-ը) բանակցություններ է վարում 44 միլիարդ դոլարի ֆինանսավորման փուլի համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Սա նույն գումարն է, որով Իլոն Մասկը ձեռք է բերել սոցցանցը 2022 թվականին։
Ֆինանսավորման փուլը X-ի համար առաջինն է լինելու միլիարդատիրոջ գնումից հետո, սակայն գործակալության աղբյուրները պարզաբանել են, որ պայմանները դեռ քննարկվում են, և սոցցանցը կարող է ընդհանրապես հրաժարվել գործարքից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում